
Հիսուսն ասաց. "Թու՛յլ տվեք մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան":
Տեր Հիսուսն ինքն ուզեց, որ երեխաներն իրեն մոտիկ լինեն: Սա կոչ է ուղղված ամեն մի քրիստոնյայիս, չէ՞ որ մենք ենք պատասխանատու մեր երեխաների ապագայի համար: Նրանք են մեր վաղվա օրը, հոգևոր և պետական ծառայողներն ու առաջնորդները. ինչ որ այսօր մենք կսերմանենք նրանց մեջ, վաղը դա էլ հնձելու ենք: Այսօր նրանք են մեր ձեռքերում, վաղը մենք կլինենք նրանց ձեռքերում: Այդ իսկ պատճառով մենք պետք է ջանք անենք, որ երեխաների մեջ վաղ հասակից փափագ առաջանա մոտենալ ու ճանաչել Հիսուս Քրիստոսին և ընդունել Նրան որպես իրենց կյանքի Տեր ու Փրկիչ:
Մանկական ծառայությունը համարվում է "Աստծո Տուն" եկեղեցու կարևորագույն ծառայություններից մեկը:
Ծառայության նպատակն է'
- երեխաներին հասանելի դարձնել Աստվածաշնչյան ճշմարտությունները, որպեսզի նրանք հասունանան ու կայանան' հիմնված Աստծո Խոսքի վրա և լինեն երջանիկ ու հաջողակ իրենց կյանքի բոլոր բնագավառներում:
- Հորդորել երեխաներին լինել հնազանդ իրենց ծնողներին, ուսուցիչներին, և իրենց վարքով լինեն օրինակելի մարդիկ հասարակության մեջ:
- Մենք խորապես համոզված ենք, որ ամեն մի երեխա օժտված է տաղանդներով և շնորհներով: Մանկական ծառայության միջոցով երեխաները կբացահայտեն իրենց ունակությունները: Տարին մի քանի անգամ երեխաները հանդես կգան իրենց ասմունքով, երգով, պարով և այլ բեմական ներկայացումներով:
Տարիքային տարբեր խմբերի երեխաների համար ապահովված են բարենպաստ պայմաններ և տարիքին համապատասխան քրիստոնեական կրթության ծրագրեր:
Մանկական Ծառաոյության պատասխանատու
Հերմին Խաչատրյան