
Երիտասարդներ
Ասում են, որ երիտասարդությունը դեպի ապագա տանող կամուրջ է: Կամրջի ամրակներից մեկը "ներկան" է, և եթե թույլ է ներկան, ապա կամուրջը վաղ թե ուշ խարխլվելու է:
«Աստծո տուն» եկեղեցում գործում է «One Way» երիտասարդական ծառայությունը, որի պատասխանատվությունը 2010թ.-ից վստահված է հովիվի oգնական էդգար Վահանյանին:
Երիտասարդական ծառայությունը, որի հավաքույթները տեղի են ունենում ուրբաթ oրերին, լուրջ պատասխանատվություն է կրում' օգնության ձեռք մեկնելու և երիտասարդներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճանապարհի մեջ առաջնորդելու գործում:
Ծառայության Տեսիլքն ու Նպատակը
- Երիտասարդներին հասանելի դարձնել Աստծու սերը, որ Հիսուս Քրիստոսի միջոցով հայտնվեց աշխարհին:
- Ստեղծել և պահպանել քրիստոնյա երիտասարդների ամուր միաբանություն:
- Աստծո խոսքով, աղոթքով և սեփական փորձառությունով օգնել ձեռք բերել քրիստոնյային վայել բնավորություն, ապրել աստվածահաճո կյանք:
- Քաջալերել, որ իրենց շրջապատում լինեն լավագույն օրինակը' խոսքով, վարքով, հավատքով, սիրով և սրբությամբ:
- Ակտիվորեն մասնակցել ավետարանի տարածմանը ու Աստծո թագավորության հաստատմանը հասարակության բոլոր ոլորտներում:
Ծառայությունն ընդգրկում է հետևյալ բաժիները'
- փառաբանություն, երկրպագություն
- զոհաբերություն
- աղոթք
- պատգամ
- քննարկումներ, խաղեր, բեմականացումներ, հարցազրույցներ և այլ միջոցառումներ, որոնց նպատակն է' ավելի ճանաչել Աստծուն և պատրաստ լինել Հիսուս Քրիստոսի 2-րդ գալստյանը:
էդգար Վահանյանի կոչը երիտասարդներին
Սիրելի´ երիտասարդներ,
Երիտասարդությունը մեր կյանքի ամենագեղեցիկ եվ ամենացանկալի շրջանն է:
Այս շրջանում է, որ մենք պետք է կատարենք մի շարք կարևոր ընտրություններ'մասնագիտության, ընկերական շրջապատի, կողակցի և այլն և գտնել այն ուղղին, որտեղ մեր կյանքն ավելի ապահով, իմաստալից ու նպատակային կդառնա:
Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն: Ո՞վ կկարողանա օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել այս շրջանում:
Հազարավոր տարիների ընթացքում փայլուն մտքի տեր հազարավոր մարդիկ հազարավոր ուղղիներ են առաջարկել, բայց դրանք զուտ իրարամերժ, եսակենտրոն ենթադրություններ և տեսություններ են եղել:
Աստվածաշունչն ասում է, և միլիոնավոր մարդիկ էլ հաստատում են, որ կա Մեկ Ճանապարհ, որտեղ մարդ կարող է հանգստություն և ապահովություն ունենալ, եթե նույնիսկ շուրջ բոլորը փոթորիկ է:
Այդ ճանապարհը մեզ տանում է իրական խաղաղության, արդարության եվ Հոգու ուրախության մեջ, մոտեցնում Հայր Աստծուն, ումից մեր մեղքերի պատճառով հեռացած էինք:
Հիսուսն ասաց. «Ես եմ Ճշմարտությունը Ճանապարհը և Կյանքը, առանց Ինձ ոչ ոք չի կարող Հոր մոտ գալ»:
Միայն Աստծո մեջ է, որ մենք գտնում ենք մեր ինքնությունը, մեր կյանքի իմաստն ու նպատակը և մեր կարևորությունը: Ցանկացած այլ ճանապարհ տանում է դեպի փակուղի:
Ես խորապես համոզված եմ, որ խաչի վրա Հիսուսի կատարած փրկագնումն անձնապես ընդունելով, ամեն երիտասարդի կյանքում կկատարվի մեծ փոփոխություն. կլուսավորվի նրա միտքը, կփոխվեն պատկերացումներն ու վերաբերմունքը իր հանդեպ, մարդկանց և Աստծո հանդեպ, նրա սիրտը լի կլինի Աստվածային սիրով, իմաստությամբ ու զորությամբ:
Սիրելինե´րս, եկեք մեր երիտասարդության օրերն իզուր չվատնենք, ճանաչենք Աստծուն և մեր կյանքը ապրենք Նրա հետ, ով մեզ ստեղծել է, սիրում է և հավիտենական կյանք է խոստանում:
Միացի´ր մեզ...